Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Հայաստանի միջին կրթական մակարդակը բավականին բարձր է. ԵՄ պատվիրակության ղեկավար

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Եվրոպական Միությունը կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում և ուրախալի է, որ համագործակցության շրջանակն ընդգրկում է նաև կրթության ոլորտը: Նախարար Մկրտչյանը նշել է, որ ներկայում նախարարությունում լուրջ գործընթ ացներ է ընթանում բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև քննարկումներ են ընթանում «Կրթության ազգային ծրագրի» ուղղությամբ, ուստի այս առումով նախարարն ակնկալում է Եվրամիության աջակցությունը:

Դեսպան Սվիտալսկին իր հերթին կարևորել է կրթության առանցքային նշանակությունը երկրի զարգացման գործում: Նա նշել է, որ Հայաստանը կրթական և գիտական մեծ ներուժ ունի, և պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կրթական համակարգի աջակցության գործում: «Հայաստանի կրթական համակարգում ներդրումներ անելը մեծ հեռանկար ունի, այդ մասին են փաստում կրթության համակարգի տարբեր օղակներում իմ հանդիպումները: Ուզում եմ փաստել, որ շատ երկրների համեմատ Հայաստանի միջին կրթական մակարդակը բավականին բարձր է: Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք ուղենշել մեծ հեռանկար ունեցող Հայաստանի կրթական համակարգի այն ոլորտները, որտեղ համագործակցության եզրեր կգտնենք»,-նշել է Սվիտալսկին: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությունը` կրթության ոլորտում օրենքների մշակման ուղղությամբ, հստակ ազդակ է Եվրոպական Միության հետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջին մասնագիտական համակարգում նախատեսվող «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» ԵՄ բյուջետային աջակցություն ծրագրին, որն ուղղված է գյուղատնտեսական ուսումնական հաստատությունների զարգացմանն ու հզորացմանը, գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժների վերապատրաստմանը և այլ հարցերի:

Քննարկվել են նաև կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրերին, երկկողմ հարաբերությունների համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում