«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ով ամռանը լքելու է ակումբը, նշել է, որ դեմ չի լինի գլխավորել իտալական ակումբներից մեկը:
«Կցանկանայի հեռանկարային նախագծերից մեկի մասը դառնալ, որը կունենա բոլոր հնարավորություններն ու պայմանները` լավ աշխատելու համար: Ինձ դուր է գալիս Իտալիան: Դեմ չեմ լինի աշխատել այնտեղ»,- հայտարարել է չիլիացի մասնագետը:
Հավելենք, որ նախկինում Պելեգրինին չի աշխատել Իտալիայի առաջնությունում:








































