Վերջերս Նաոմի Քեմբլը կարողացել է վրեժ լուծել նախկին սիրեցյալից՝ Վլադիսլավ Դորոնինից և նրա նոր սիրուհուց, բայց ինքն է հայտնվել քաշքշուկների մեջ: «Սև հովազին» դատի են տվել պապարացիները, որոնց վրա հարձակվել էր մոդելը մի քանի տարի առաջ:
Սուպերմոդելին Իտալիայի դատարան են հրավիրել, որը կլսի լուսանկարիչ Գաետանո դի Ջովանիի վրա Նաոմիի հարձակման գործը: Այդ պատմությունը տեղի է ունեցել 2009 թ., երբ Քեմբլը նախկին ընկերոջ՝ Դորոնինի հետ հանգստանում էր Լիպարի կղզում: Գաետանոյի խոսքերով՝ Նաոմին հարձակվել է իր վրա, մի քանի անգամ հարվածել պայուսակով և քերծել է նրա դեմքը՝ վնասելով ձախ աչքը, որի հետևանքով տղամարդը ստիպված է եղել հիվանդանոց դիմել:
Աստղի ներկայացուցիչները ոչ պակաս վճռական են տրամադրված:
Քեմբլը ամբողջությամբ հերքում է իր մեղքը, սակայն ստիպված է կանգնել դատարանի առաջ: Առաջին նիստը կկայանա 2013-ի դեկտեմբերի 4-ին: Դժվար թե Դորոնինը ժամանի լսումներին՝ նախկին սիրեցյալի օգտին վկայություն տալու համար:













































