Վենեսուելան հայտնվել է հիպերինֆլյացիայի եզրին, ինչից հետո երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի, գրում է The Financial Times-ը:
Գները մայիսին աճել են 6,1 %-ով՝ համեմատած անցած տարվա 1,6 %-ի հետ: Դրա հետևանքով գումարային ինֆլյացիան առաջին 5 ամիսներին կազմել է 19,4 %, ինչը գրեթե հավասար է ամբողջ 2012 թ. ցուցանիշին, որը կազմել է 20,1 %:
Ինֆլյացիայի նման մակարդակը Goldman Sachs-ի վերլուծաբանների մոտ մտավախություն է առաջացրել, որ Վենեսուելան գտնվում է հիպերինֆլյացիայի եզրին:
Միևնույն ժամանակ, երկրի տնտեսությունը դանդաղեցրել է իր զարգացման տեմպերը:











































