Մոլդովայի վարչապետն իր էջի գովազդը տեղադրել է Facebook-ում՝ «լայք» հավաքելու համար: Յուրաքանչյուր այցելուի համար նա ամերիկյան սոցիալական ցանցին վճարում է մինչև 22 ցենտ: ԶԼՄ-ներին հուզում է, թե որտեղից է հայտնվում գումարը գովազդի համար:
Մայիսի 30-ին Մոլդովայի վարչապետի պաշտոնը ստանձնած Յուրի Լյանկեն զբաղվում է իր անձը համացանցում հայտնի դարձնելու հարցերով և մոլդավերենով նոր գրառումներ է արել Facebook և Twitter սոցիալական ցանցերում: Ինչպես հաղորդում է Tribuna.md-ն, վարչապետն իր օգտահաշիվները ղեկավարում է Մոլդովայի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության օգտահաշվի հետ:
Ներկայում նրա պաշտոնական էջը Facebook-ում հավաքել է ավելի քան 2000 «լայք»՝ նոր օգտատերեր գրավելով գովազդի միջոցով: Գովազդի վրա վարչապետը ծախսել է 2000-4000 դոլար:
Դրա հետ մեկտեղ, Tribuna.md-ն նշում է, որ հանրապետության նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը Facebook-ում հավաքել է արդեն ավելի քան 12.500 «լայք»:










































