Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է հետաքրքրվել «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ի ուշադրության կենտրոնում էին Ռադամել Ֆալկաոն ու Սերխիո Ագուերոն, բայց կոլումբիացի հարձակվողը 60 մլն եվրոյի դիմաց «Ատլետիկո»-ից տեղափոխվեց «Մոնակո», իսկ արգենտինացին նոր պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
Dailystar-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբ»-ի ներկայացուցիչները պատրաստվում են մեկնել Լոնդոն և պաշտոնապես բանակցություններ սկսել «Լիվերպուլ»-ի հետ:








































