«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ջոլեոն Լեսքոտը հայնտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի ուշադրության կնտրոնում: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն:
Կատալոնական ակումբը շարունակում է կենտրոնական պաշտպան փնտրել: Ըստ տեղեկատվության՝ «Բարսելոնա»-ն ցանկանում է իր թիմում տեսնել Անգլիայի ընտրանու 30-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնա»-ն հետաքրքրվում էր Տիագո Սիլվայի (ՊՍԺ), Մաց Հյումելսի («Բորուսիա» Դ), Մարկինյոսի («Ռոմա») և Դավիդ Լուիսի («Չելսի») ծառայություններով:





































