Sunday, 28 04 2024
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Գրեմմի մրցանակակիր Միխայիլ Պլետնյովը

“Երևանյան Հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Գրեմմի մրցանակակիր, Միխայիլ Պլետնյովը: Հռաչավոր դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա  մայիսի  10-ին ժամը 19:30-ին` “Արամ Խաչատրյան” համերգասրահում:

Միխայիլ Պլետնյովը փայլուն դաշնակահար է, գերազանց դիրիժոր, հիանալի կոմպոզիտոր, ուշագրավ անհատականություն և արվեստագետ, որը չի ենթարկվում ավանդական դասակարգումների։ «Ապշեցուցիչ ճարտարությունը և փայլուն սրամտությունը նրա դաշնամուրային կատարումների հիմնասյուներն են: Դիրիժորի փայլուն կարիերան կարծես թե դարձրել է նրա նվագը ավելի սիմֆոնիկ, իսկ հնչյունը՝ ավելի ֆանտաստիկ» Դի վելթ»)։

1957թ. Արխանգելսկում ծնված Պլետնյովն իր տաղանդն ի ցույց է դրել վաղ տարիքում՝ Մոսկվայի կոնսերվատորիա ընդունվելով 13 տարեկան հասակում։ 1978թ. արժանացել է առաջին մրցանակի և ոսկե մեդալի Չայկովսկու անվան վեցերորդ միջազգային մրցույթում: Այդ ժամանակվանից ի վեր նա՝ որպես մենակատար, անթիվ քանակությամբ ելույթներ է ունեցել աշխարհի ամենանշանակալից նվագախմբերի եւ դիրիժորների հետ:

1990թ. Պլետնյովը հիմնադրել է Ռուսաստանի ազգային նվագախումբը, որն այսօր համարվում է աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը. ամեն տարի, Պլետնյովի և այլ ականավոր դիրիժորների ղեկավարությամբ այն շրջագայում է Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում: 1996թ. Ատլանտայում նվագախմբի ելույթով է բացվել օլիմպիական խաղերը:

Պլետնյովը 1993-ից ձայնագրվում է «Դոյչե գրամոֆոն» ֆիրմայի համար, իսկ նրա սկավառակները բազմիցս առաջադրվել են «Գրեմմի» մրցանակին: «Եթե երաժշտությունը մշակում է ժամանակը, ապա ժամանակը Պլետնյովի համար չի կարող չափվել տեխնիկական առումով, այլ ավելի շուտ՝ բարձր արվեստի անսահմանությամբ, լարվածությամբ և դրա լուծմամբ» («Կրեշչենդո», Բեթհովենի շարքի մասին)։

«Լոնդոն թելեգրաֆը» նշել է. «Պլետնյովի մատներից և ուղեղից գալիս են գաղափարներ, որոնք կենդանացնում են երաժշտությունը և այն հարստացնում թարմությամբ ու սրամտությամբ։ Նա երաժշտությունը դարձնում է դրականորեն ցնծալի»:

Նրա նվագը «Թայմսը» նկարագրում է որպես «ծնված երևակայության ապշեցուցիչ ճարտարությունից, ցնցող՝ իր գեղեցկությամբ»: Բի Բի Սիի երաժշտական հանդեսը Սկարլատիի դաշնամուրի սոնատի նրա կատարումը (որն արժանացել է 1996թ. «Գրամոֆոն» մրցանակին) համարել է «դաշնամուրի կատարման մեծագույն դրսևորում… միայն այս կատարումը բավական է, որպեսզի Պլետնյովը դասվի երբևէ եղած մեծագույն դաշնակահարների շարքին»:

Պլետնյովը նաև միջազգային ճանաչման է արժանացել որպես կոմպոզիտոր: 1998թ. նրա Ալտի կոնցերտի պրեմիերան` նվիրված Յուրի Բաշմետին (վերջինս նաև կատարողն էր) ոգևորությամբ է ընդունվել ինչպես մամուլի, այնպես էլ հանրության կողմից։ Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» և «Քնած գեղեցուհին» բալետների նրա մշակումները դաշնամուրի համար լեգենդար են. աշխարհի դաշնակահարների համար դրանք դարձել են տեխնիկական քննություններ, որոնք ցույց են տալիս գործիքին տիրապետումը։

Պլետնյովը հաճախակի է արժանացել պետական պատիվների և միջազգային մրցանակների, այդ թվում` «Գրեմիի» (2005): 2007թ. նա արժանացել է ՌԴ նախագահական մրցանակի և «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» շքանշանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում