Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ընդդիմություն-իշխանություն երկխոսության արդյունքներից է կախված նոր ԱԺ-ի խճանկարը

«Իշխանությունն ու ընդդիմությունը իրենց երկխոսության մեջ մի առավելություն ունեն` նրանք խոսում են այն հարցերի շուրջ, որ ցանկանում են՝ առանց հաշվի առնելու ռեալ քաղաքական օրակարգը, որը կա երկրում»,- անդրադառնալով քաղաքական երկխոսության ստեղծած իրավիճակին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց վերլուծաբան Անուշ Սեդրակյանը:

Սեդրակյանի խոսքերով, ցավալի է, որ այդ երկխոսության պարագայում հանրային հրապարակայնացումից դուրս են մնում երկրի հիմնական խնդիրները` սոցիալական իրավիճակի օր օրի վատթարացումը, մարդու իրավունքների շուրջ կատարվող ծածկադմփոցը և Ղարաբաղի խնդիրը, որը հնչեցվող վերջին պահանջների ֆոնին մի տեսակ խամրել է և չի երևում:

Ըստ վերլուծաբանի՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը միակողմանի է ընթանում. «Ինձ համար ակնհայտ է մի բան՝ երկխոսության մի մասն ընթանում է Ազատության հրապարակում, իսկ իշխանությունների պատասխանը որևէ ձևով չի հնչեցվում, և այդ առումով սա ինձ համար միակողմանի երկխոսություն է»:

Անուշ Սեդրակյանը նկատեց, որ իշխանությունն ու ընդդիմությունը կարող են որոշակի խնդիրների շուրջ բանակցել, բայց նախ այդ բոլոր խնդիրները պետք է հրապարակային քննարկման ներկայացվեն. «Բացի դրանից, այդ երկխոսության մեջ պետք է հստակեցվեն հիմնարար թեզերը, որովհետև այն երեք թեզը, որ հնչեցվեցին վերջերս, միայն իշխանության և ընդդիմության օրակարգ չեն, և պետք չէ դա դուրս հանել հանրային օրակարգից»:

Խոսելով երկխոսության արդյունքում քաղաքական դաշտում ուժերի հնարավոր վերադասավորումներից՝ Սեդրակյանը նշեց, որ այդ ամենը կախված է նրանից, թե երկխոսության կողմերը ինչպես կներկայացնեն արդյունքները. «Եթե այս բոլոր պահանջների իրագործման մեջ իշխանությունը կարողանա իրեն վերագրել բարեգործի դերը, ապա միայն ինքը կթելադրի ուժերի հետագա վերադասավորումը, իսկ եթե ընդդիմությունը կարողանա ճշգրիտ և պարզ ներկայացնել հանրությանը, թե որքանով է ինքը կարողացել հաջողության հասնել այդ պահանջների իրականացման գործում, ապա այս պարագայում, իհարկե, ընդդիմությունն ավելի ակտիվորեն կմասնակցի քաղաքական դաշտի հետագա վերաձևավորումներին»:

Ըստ Սեդրակյանի՝ այս ամենի արդյունքում էլ կուրվագծվեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և այն խճանկարը, որը մենք կունենանք խորհրդարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում