«Ռեդ Բուլ»-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը նվաճել է Կանադայի Գրան-Պրիի հաղթողի տիտղոսը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ֆերարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն: Ուժեղագույնների եռյակը եզրափակել է Լուիս Հեմիլթոնը, ով ներկայացնում է «Մերսեդես»-ը:
Ֆորմուլա-1. Կանադայի Գրան-Պրի`
1. Սեբաստիան Ֆետել (Red Bull Racing)
2. Ֆերնանդո Ալոնսո (Scuderia Ferrari) + 14.4
3. Լուիս Հեմիլթոն (Mercedes) + 15.9
4. Մարկ Ուեբեր (Red Bull Racing) +25.7
5. Նիկո Ռոսբերգ (Mercedes) +69.7