Friday, 19 06 2026
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները

Զգույշ եղեք վիրտուալ ճանապարհով ծանոթացած ընկերներից. հոգեբան

Մինչ առօրյա կյանք ինտերնետի թափանցումն աղջիկներն ու տղաներն առաջինը ոչ թե վիրտուալ աշխարհում, այլ իրական կյանքում էին առաջին անգամ շփվում և զրուցում իրար հետ: Այժմ իրավիճակն այլ է, կան ծանոթանալու համար նախատեսված բազմաթիվ կայքեր, որոնք օգնում են գտնել հակառակ սեռի ներկայացուցչին, ընդհուպ մինչև՝ ամուսնանալ նրա հետ: «Առաջին լրատվական»-ը զրուցեց հոգեբան Սամվել Խուդոյանի հետ այն հարցերի շուրջ, թե ինչու են այժմ ծանոթանալու ավանդական միջոցները փոխվել, և ինչ ազդեցություն դա կարող է ունենալ անհատի հոգեբանության վրա: Ըստ հոգեբանի՝ առաջ, երբ չկային այսքան հնարավորություններ, տղաները հիմնականում փողոցում էին մոտենում հավանած աղջկան, երեկույթների, ցերեկույթների ժամանակ էին ծանոթանում, հաճախ նաև՝ միջնորդների միջոցով, համերգների ժամանակ, իսկ հիմա դրան ավելացել է նաև վիրտուալ ճանապարհը, որը շատ ավելի լայն հնարավորություններ ունի. «Անմիջական շփման դեպքում ամաչել կա, շատ տղաներ չեն կարողանում խոսել, իսկ վիրտուալ աշխարհում անմիջականության խնդիր չկա, ազատ շփվում են: Սակայն կա նաև բացասական կողմ, շատերն անիմաստ երկար ժամանակ են ծախսում ինտերնետում, հետ են վարժվում մարդկային շփումներից, մեկուսանում են և հաճախ ունենում են միայնակության զգացում»:

Սամվել Խուդոյանն ասաց, որ վիրտուալ կյանքը հատկապես վտանգավոր է երեխաների համար, հաճախ ամիսներ շարունակ երեխան չի ուզում դուրս գալ և ընկերների հետ խաղալ, կախվածության մեջ է ընկնում ինտերնետային խաղերից:

Իսկ ինչ վերաբերում է վիրտուալ ծանոթություններին, ապա բացասական երևույթների թվում հոգեբանն առանձնացրեց նաև խաբվելու մեծ հավանականությունը. «Երբեմն ավանտյուրիստներն են օգտվում վիրտուալ ծանոթություններից, որոշակի կարծիք են առաջացնում հակառակ սեռի մոտ, արդեն հանդիպելով՝ դրական վերաբերմունքի են հանդիպում և շահագործում դիմացինին»: Նման մարդիկ, ըստ մեր զրուցակցի, շատ փորձված են և կարողանում են հոգեբանորեն ազդել անհատի վրա, գեղեցիկ բառերով խաբել և հետո լուրջ բացասական հետևանքների պատճառ դառնալ։

«Եթե անգամ վիրտուալ ճանապարհով ծանոթացել եք ինչ-որ մեկի հետ, միանգամից մի´ վստահեք և փորձեք պարզել, թե ով է նա իրականում»,- խորհուրդ է տալիս Սամվել Խուդոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում