Thursday, 02 07 2026
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում

Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները սեփականաշնորհել են Ղարաբաղի հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները միմյանց չեն վստահում: Միևնույն ժամանակ լրատվական կայքերը ինֆորմացիա էին տարածել, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները միմյանց հետ չեն հանդիպելու, որին հաջորդեց ինֆորմացիայի հերքումը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել նախագահների մակարդակով հանդիպելու հարցի շուրջ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը կարծիք հայտնեց, թե կարևոր չէ Մինսկի խմբի որ համանախագահը ինչ հայտարարություն կանի, և կարևոր էլ չէ նույնիսկ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպե՞ն, թե՞ ոչ. այն պահից սկսած, երբ որոշվեց, որ Ղարաբաղը բանակցային գործընթացներին մասնակից չի լինելու, ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցը սխալ ուղու վրա է:

«Փաստացի Ղարաբաղը, որպես գործոն, 88 թվականից առանձին միավոր է: Խորհրդային Միության փլուզումից հետո Ղարաբաղն առաջինն էր, որ ճշմարիտ, բնականոն ձևով՝ հանրաքվեով անկախացավ, դարձավ ինքնիշխան պետություն՝ բոլոր միջազգային օրենքների համաձայն ինքնորոշվեց: Դրանից հետո Ադրբեջանը պատերազմ հայտարարեց և այդ պատերազմում բացասական արդյունքներ ունեցավ:

Հայաստանը սկսեց Ղարաբաղին դուրս մղել որպես բանակցային կողմ, մինչև այսօր դա անձնավորված է, մանավանդ Հայաստանի վերջին երկու նախագահաների առումով՝ առաջին նախագահից հետո երկու նախագահները, որպես ղարաբաղցի, սեփականաշնորհել են Ղարաբաղյան գործընթացի հարցը, որն անձամբ ինձ համար և ամբողջ Ղարաբաղի ժողովրդի համար անթույլատրելի է»,- նկատեց ԼՂՀ ԱԺ պատգամավորը:

Բադասյանի գնահատմամբ՝ կլինի դա Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, թե Ռուսաստանի կամ Ֆրանսիայի՝ նրանք հասկանում են, որ բնական գործընթացը արդեն իսկ խախտված է:

Մեր այն հարցին՝ արդյոք Հայաստանը չպե՞տք է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը բարձրացնի հիմա, Բադասյանն ասաց. «Այդ գործընթացին ես անձամբ դեմ եմ, քանի որ նախ՝ տնտեսական տեսանկյունից ոչ ոքի դա ձեռնտու չէ, չվերթների համար ձեռնտու չի լինելու, քանի որ ինքնարժեքը լինելու է շատ բարձր: Սա՝ մաքուր տնտեսական մասով, իսկ քաղաքական տեսանկյունից որն է ամենակարևորը. քանի որ հարցը քաղաքականացված է, ասեմ հետևյալը՝ Ադրբեջանը միշտ հայտարարում է՝ մենք խփելու ենք ինքնաթիռը, սակայն դա սուտ է՝ Ադրբեջանը երբեք չի կարող խփել որևէ ինքնաթիռի, օրինակ՝ երբ Սովետական Միությունն ու Գերմանիան պատերազմում էին, ո՛չ Սովետական Միությունը, ո՛չ Գերմանիան չէին համարձակվում խփել, դա ընդունված չէ, պատերազմի կանոնների մեջ չի մտնում: Իհարկե, Ադրբեջանը չի խփի՝ միայն հայտարարում է: Սա մեր քաղաքական այրերի սխալն է, Ղարաբաղը՝ որպես կողմ դուրս մղելու գործընթացի շարունակությունն է, Ղարաբաղին որպես կողմ ուզում են դուրս մղել:

Այստեղ նաև ի հայտ կգա Ռուսաստանը, որ կասի՝ եթե դուք ուզում եք խփել, ուրեմն մենք կբերենք և այնտեղ զորք կկանգնեցնենք»:

Մեր զրուցակիցը Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը բարձրացնելը համարում է ստրատեգիական և մարտավարական սխալ. «Հայաստանի պետական այրերին կխնդրեմ, որ զբաղվեն այնպիսի գործունեությամբ, որը Հայաստանը կզարգացնի, Հայաստանում կլինի օրինականություն, որ Լիցկաները Հայաստանում արյունահեղություն չանեն, մարդն իրեն իրոք ապահով զգա, ոչ թե արտագաղթի»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը հավելեց, որ, Ղարաբաղը զարագանում է, տարածաշրջանի երկրների համեմատ առաջ է գնում և Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել կամ շատ արագ սառեցված վիճակից բանակցությունները առաջ տանել, եթե Ղարաբաղի կողմը ներգրավվի բանակցությունների գործընթացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում