Այսօր մահապարտ ահաբեկչի վարած ականապատված մեքենան պայթել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադի շիական Քադիմիա շրջանի ոստիկանական բաժանմունքի մոտ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ հարձակման զոհ է դարձել 7 մարդ, ևս 16-ը վնասվածքներ են ստացել:
Տարածաշրջանում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը հարձակման պատասխանատվությունն իր վրա չի վերցրել։











































