Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Նոր պատերազմը հնարավոր է կանխել միայն խաղաղարար օպերացիայի միջոցով. Սկակով

Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը հնարավոր է կանխել միայն «խաղաղարար օպերացիայի» միջոցով: Եվ միակ ուժը, որ կարող է դա նախաձեռնել, Ռուսաստանն է՝ կարծում է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բավական ուշագրավ կարծիք հայտնեց՝ ասելով, որ Ռուսաստանը, իհարկե, ցանկանում է խաղաղարար ուժեր տեղակայել շփման գծի երկայնքով, բայց դրանք չպետք է լինեն միայն ռուսական ուժեր. դա պետք է լինի համատեղ օպերացիա:

«Այո, իհարկե, Ռուսաստանը ունի նման մտադրություն, որովհետև դա ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու միակ երաշխիքն է: Բայց դա պետք է լինի համատեղ օպերացիա: Խնդիրն այն է, որ մյուսները՝ Ֆրանսիան, Ամերիկան, դա չեն ուզում: Այսօր դա նրանց պետք չէ»:

Հարցին՝ արդյոք դա հնարավո՞ր է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը դեմ է հանդես գալիս նման զարգացմանը, Սկակովը պատասխանում է. «Չէ՞ որ Հայաստանը կողմ է խաղաղությանը Ղարաբաղում, դրա համար պետք է բացատրել հայկական կողմին, որ դա խաղաղության համար է»:

– Ալեքսանդր, կարո՞ղ ենք ասել, որ Լավրովի նախաձեռնությունը ինչ-որ առումով ձախողվեց, որովհետև նախքան նրա այցը Երևան ռուսական մամուլը քննարկում էր այլ հարցեր՝ հակամարտության կարգավորման կոնկրետ տարբերակ, որը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին, խաղաղապահ ուժերի տեղակայում և այլն, բայց Լավրովը Երևանում ավելի շատ շեշտը դրեց հրադադարի պահպանման, շփման գծում անվտանգության ամրապնդման հարցերի վրա:

– Կարծում եմ՝ Ռուսաստանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում: Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Հայաստանի հետ և լավ հարաբերություններ՝ Ադրբեջանի հետ: Իրավիճակը շատ բարդ է: Ըստ իս՝ վերջին էսկալացիան սադրանք էր դրսից՝ Թուրքիայի կողմից, Թուրքիան հրահրել է Ադրբեջանին, որպեսզի սկսվեն ռազմական գործողություններ: Ինքը՝ Թուրքիան, ոչինչ չի կորցնում, բայց բարդ իրավիճակի մեջ է դնում Ռուսաստանին:

Ի՞նչ կարող է հիմա անել Ռուսաստանը՝ Ադրբեջանին պարտադրել խաղաղությո՞ւն: Բայց Ադրբեջանը Վրաստան չէ, դա շատ ավելի դժվար կլինի: Այս պայմաններում Ռուսաստանը հնարավոր է, որ նախաձեռնի խաղաղարար գործունեություն, ինչն էլ նա փորձում է անել: Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանից բացի՝ ուրիշ ոչ մեկին այդ օպերացիան պետք չի:

– Իսկ ի՞նչ նկատի ունեք՝ ասելով խաղաղարար գործունեություն:

– Սկզբում դիտորդների տեղակայում շփման գծում՝ ներառյալ հայ-ադրբեջանական պետական սահմանը, քանի որ այնտեղ ևս լինում են փոխհրաձգություններ, իսկ հետո, ըստ երևույթին, խաղաղարար ուժերի մուտք, որոնք միայն ռուսական չպետք է լինեն:

– Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի հայտարարությունը «Բլումբերգին» տված հարցազրույցի ժամանակ, որ նա չի տեսնում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն: Նշանակում է՝ ինչ-որ բա՞ն է փոխվել ռուսների հետ բանակցություններում:

– Պետք չի տեղակայել ռուսական ուժեր, դա պիտի լինի համատեղ օպերացիա, Ռուսաստանը չպետք է միայնակ իր վրա վերցնի պատասխանատվությունը, ոչ մի դեպքում: Թե ով կլինի Ռուսաստանից բացի՝ Ֆրանսիան, Ամերիկան… Բայց նրանք չեն ուզում, դա նրանց պետք չէ այսօր: Այդ պատճառով էլ այսպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել:

– Այսինքն՝ Դուք չե՞ք ժխտում, որ Ռուսաստանը մտադիր էր կամ մտադիր է խաղաղարար ուժեր մտցնել Լեռնային Ղարաբաղ:

– Այո, այո, իհարկե, Ռուսաստանը ունի նման մտադրություն, որովհետև դա ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու միակ երաշխիքն է: Կարծում եմ՝ միակ ուժը, որն ի վիճակի է կանխել պատերազմը, Ռուսաստանն է, բայց նա պիտի անի դա ինչ-որ մեկի հետ միասին:

– Բայց որքանո՞վ է դա իրատեսական, եթե հայկական կողմը փաստացի ասում է, որ դեմ է նման զարգացմանը:

Կարծում եմ՝ անհրաժեշտ է խոսել այդ թեմայով, քննարկել: Չէ՞ որ Հայաստանը կողմ է խաղաղությանը Ղարաբաղում, դրա համար պետք է բացատրել հայկական կողմին, որ դա Ղարաբաղում խաղաղության հաստատման համար է: Այդքանը:

– Ի՞նչ եզրակացություն պիտի անենք Լավրովի երևանյան այցից:

– Պիտի եզրակացնենք, որ Ռուսաստանը շատ բարդ իրավիճակում է, նա պետք է ինչ-որ բան անի՝ պատերազմը կանխելու համար, բայց մինչև վերջ պարզ չէ, թե կոնկրետ ինչպես պիտի հասնի դրան:

– Բայց տպավորություն կա, որ Լավրովը որևէ բանի չհասավ Երևանում, այդ պատճառով էլ խոսում էր միայն Զինադադարի մասին համաձայնագիրը հարգելու անհրաժեշտության մասին:

Եթե լիներ որոշում, կարելի էր ինչ-որ բանի հասնել:

– Բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ, Ձեր կարծիքով, կվերսկսվե՞ն, թե՞ ոչ:

– Ես չեմ հավատում, որ բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցով ապագա ունի:

– Ինչո՞ւ:

– Որովհետև Ադրբեջանը վստահ է իր ուժերին, և Հայաստանը նույնպես վստահ է իր ուժերին: Եվ այսօր խաղաղության գործընթացը ապագա չունի: Եթե Ադրբեջանում լինի ներքին ճգնաժամ՝ մանաթի արժեզրկում և այլն, այդ դեպքում կարելի է ինչ-որ բանի մասին խոսել, բայց հիմա՝ ոչ:

– Ուրեմն կարո՞ղ ենք ասել, որ գործընթացը գնում է դեպի նոր պատերազմ, եթե բանակցություններ չկան, և հեռանկար չկա:

– Առայժմ՝ այո, պատերազմի ճանապարհով է գնում:

– Այսինքն՝ որևէ լավատեսական բան չե՞ք կարող ասել:

– Ցավոք սրտի, առայժմ որևէ լավ բան չեմ կարող ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում