«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին կդառնա Հոլանդիայի ազգային հավաքականի ավագ՝ փոխարինելով Ուեսլի Սնեյդերին:
Նման որոշում է կայացրել ընտրանու գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
«Երբ անցած տարի գլխավորեցի հավաքականը, լիովին վստահում էի Սնեյդերին: Այժմ ես վստահում եմ վան Պերսիին: Սնեյդերը համապատասխան մարզավիճակ չի դրսևորել տարվա ընթացքում»,- նշել է վան Գալը՝ SBS6-ին տված հարցազրույցում:
«Ինձ համար մեծ պատիվ է կրել հավաքականի ավագի թևկապը:Մասնագետը հարցրեց ինձ՝ արդյոք ուզում եմ դառնալ ավագ. չեի կարող մերժել»,- նշել է վան Պերսին:









































