Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտնել է, որ դարպասապահ Իկեր Կասիլյասը պատրաստ է հանդես գալ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը:
«Իկերը շատ է ուզում խաղալ: Նա այնպիսին է, ինչպես միշտ: Կասիլյասը լավ է զգում և հիանալի մարզավիճակում է»,- ասել է Դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չէր ընդգրկում Կասիլյասին մեկնարկային կազմում, ինչը պատճառաբանում էր այն փաստով, որ դարպասապահը լավ մարզավիճակում չէ:









































