Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզչ Լորան Բլանը մոտ ժամանակներս կարող է գլխավորել իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ը: Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Ըստ տեղեկատվության` 47-ամյա ֆրանսիացին 2 տարվա պայմանագիր կկնքի «Սոսյեդադ»-ի հետ:
Հիշեցնենք, որ իսպանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ֆիլիպ Մոնտանյեն հուլիսի 1-ից կզբաղեցնի ֆրանսիական «Ռեն»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Ավելի վաղ սպասվում էր, որ Բլանը կգլխավորի «Ռոմա»-ն կամ ՊՍԺ-ն:












































