«Չելսի»-ն առավելության է հասել «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ` «Նապոլի»-ի հարձակվողԷդիսոն Կավանիի տրանսֆերի համար մղվող պայքարում: Այդ մասին տեղեկացնում է Sportmediaset-ը:
Ըստ աղբյուրի` «արիստոկրատներ»-ը կարողացել են համոզել իտալական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսին իջեցնել Ուրուգվայի ազգային հավաքականի 26-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը 63 մլն եվրոյից մինչև 58 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ հայտնված տեղեկատվության` խաղացողը համաձայնեցրել էր անձնական պայմանագրի պայմանները «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:




































