Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն վիրահատության է ենթարկվել: Հիշեցնենք, որ խաղացողին անհանգստացնում էր աճուկային շրջանի վնասվածքը:
Այդ մասին տեղեկացնում է «Արքայական ակումբ»-ի մամլո ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չէր ընդգրկվել Իսպանիայի ընտրանու` Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկությանը հայտավորված թիմի կազմում:
Ալոնսոյի վիրահատությունը կատարվել է Մյունխենում: Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Խաբին բաց կթողնի 3-4 ամիս:
2012/13թթ մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալ»-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում:








































