Friday, 19 06 2026
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Վարչապետը մեկ ամիս ժամանակ է խնդրել ազատամարտիկներից

Շուրջ մեկ ամիս է, ինչ ազատամարտիկները հավաքվում են Ազատության հրապարակում՝ բողոքելով իրենց հանդեպ անտարբերությունից և ոչ արժանապատիվ կենսաթոշակից: Այդ ընթացքում նրանք արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել Կառավարության շենքի առջև, գրավոր ներկայացրել իրենց պահանջները:

Այսօր վերջապես վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ազատամարտիկներին, քննարկել նրանց հուզող հարցերը: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ-ի անդամ Արթուր Բունիաթյանը, Տիգրան Սարգսյանի հետ հանդիպել է հինգ մարդուց կազմված խումբը: Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ներկայացվել է ազատամարտիկների դիրքորոշումը մի շարք հարցերի շուրջ, փոխանցվել է գրավոր նամակ:

«Վարչապետը մեկ ամիս ժամանակ է խնդրել՝ քննարկելու համար մեր ներկայացրած հարցերը, սակայն այդ ընթացքում հավաքները չեն դադարելու. մեկ-երկու օրվա հանգստից հետո նորից կհավաքվենք Ազատության հրապարակում»:

Արթուր Բունիաթյանը նշեց, որ քաղաքապետարանից թույլտվություն են ստանալու՝ հունիսի 16-ին ազատամարտիկների արտոնված հանրահավաք անցկացնելու համար: Ազատամարտիկները մշտապես կապի մեջ են մարզերի ազատամարտիկների հետ, և պրն Բունիաթյանի փոխանցմամբ՝ եթե իրենց խնդիրները լուծում չստանան, հրապարակում կհավաքվեն ավելի մեծ թվով ազատամարտիկներ:

«Երբ համբերության բաժակը լցվում է, այլևս ոչ սոցիալական վիճակը, ոչ տարիքը չեն կարող ազատամարտիկներին հետ պահել՝ միտինգներին մասնակցելու համար: Հիմա ովքեր Երևանում են, մոտ են ապրում, նրանք են հավաքվում՝ մինչև տեսնենք, թե ինչ կլինի»:

Պրն Բունիաթյանն ասաց, որ կառավարությունը մի փոքր աչալուրջ պիտի լինի և հարցի լուծումը ականջի հետև չգցի. «Գիտենք, որ աշխատատար գործընթաց է, սակայն կա մեկ խնդիր ևս՝ ազատամարտիկների մեջ պետք է զտումներ անել: Չգիտես որտեղից՝ անհայտ ազատամարտիկներ են գալիս, երևի ասֆալտի ֆիդայիներն են, մենք էլ չենք տեսել կռվելիս»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում