Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը գովեստի խոսքեր է հասցեագրել իր խաղընկեր Ֆրենկ Ռիբերիին:
Հոլանդացի ֆուտբոլիստը հերթական անգամ նշել է, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ ունեցած խնդիրներն արդեն անցյալում են: Հիշեցնենք` Ռոբենն ու Ռիբերին կռվել էին հանդերձարանում` 2011/12 թվականների մրցաշրջանում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղից հետո:
«Բարդ ժամանակներ էին, և ես կարծում էի, որ այլևս չեմ կարող խաղալ Ռիբերիի հետ նույն թիմում: Այժմ ինձ համար հաճելի է խաղալ նրա հետ, քանի որ ոչ ոք չի հասկանում ֆուտբոլն այնպես, ինչպես Ֆրենկը: Մենք ամեն ինչ ուղղել ենք»,- ասել է Ռոբենը:






































