Նյու Յորքի տրանսպորտի դեպարտամենտը երգչուհի Մադոննայից պահանջել է վերացնել «Չկայանել» նշանը, որը փորագրված էր նրա տան մոտի ասֆալտի վրա, նաև հանել կայանման արգելքի մասին հարևանությամբ կախված ցուցանակները: Այս մասին հայտնում է TMZ-ը:
Պորտալի տեղեկությամբ՝ 1 ամիս առաջ քաղաքային տրանսպորտի դեպարտամենտը երգչուհուն 30 օր էր տվել անօրինական գրությունը հանելու համար, հակառակ դեպքում նա կտուգանվի 250 դոլարով: Ժամկետի ավարտից երկու օր առաջ Մադոննան հրահանգել է հանել ինքնաշեն նշանը:
Նշվում է, որ կայանում արգելող նշանը երգչուհու տան մոտ հայտնվել է մարտին, երբ Մադոննան չի կարողացել անմիջապես մոտենալ իր տանը, որովհետև այլ ավտոմեքենա է կայանված եղել դրա մոտ: Հարևանները բողոքել են Մադոննայից:











































