RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը ուրբաթ օրը Վիեննայում «վեցյակի» հանդիպման ժամանակ կգլխավորի ամերիկյան պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրել են պետդեպարտամենտում, այնտեղ կքննարկվի Իրանի հետ միջուկային համաձայնության կատարումը:
Քննարկումը տեղի կունենա համատեղ հանձնաժողովի ձևաչափով և դա անցած տարի համաձայնության ուժի մեջ մտնելուց հետո կլինի առաջին այդպիսի հանդիպումը:
Նիստին ԱՄՆ-ից բացի կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Իրանի պատվիրակությունները:
Այդ նույն օրը միջուկային համաձայնության կատարումը և դրա հետ կապված գործողությունները Նյու Յորքում կքննարկեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը: Դա կլինի շաբաթվա մեջ նրանց արդեն երկրորդ հանդիպումը:










































