Հնդկաստանի Մումբայ քաղաքում նախատեսվում է արգելել խանութների ցուցափեղկերում կիսամերկ մանեկենների ցուցադրումը: Քաղաքի իշխանությունները գտնում են, որ նման որոշումը կօգնի կասեցնել սեռական բռնությունները:
Հնդկաստանում, որտեղ յուրաքանչյուր 14 ժամը մեկ բռնաբարություն է տեղի ունենում, ավելի հաճախ են մասսայական բողոքի ակցիաներ կազմակերպվում կանանց պաշտպանելու պահանջներով:
Այսպես, երկրում անցած տարվա դեկտեմբերին դաժան խմբակային բռնաբարությունից հետո 23-ամյա աղջիկը մահացել էր հիվանդանոցում: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Հնդկաստանի այլ հատվածում երեք տղամարդ բռնաբարել և թալանել էին ամերիկացի զբոսաշրջիկին:
Մումբայի իշխանությունները որոշել են արգելել ներքնազգեստով մանեկենների տեղադրումը խանութների ցուցափեղկերին:
Փաստաթղթում նշվում է, որ առևտրային հաստատությունների սեփականատերերն իրավունք ունեն զարդարել տիկնիկներին այնպես, ինչպես իրենք են ուզում՝ միայն խանութի ներսում:











































