Daily Mirror-ի տեղեկությունների համաձայն` «Մոնակո»-ն ցանկանում է վերադարձնել Պատրիս Էվրային: 32-ամյա ձախ պաշտպանը հենց այս ակումբից է 2006 թվականին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Էվրան հանդես է եկել «Մոնակո»-ի կազմում 2002 թվականից: Ակումբի կազմում նա 163 հանդիպում է անցկացրել և 3 գոլ հեղինակել: Չի բացառվում, որ Էվրան կարող է ընդունել առաջարկը:
Հիշեցնենք` «Մոնակո»-ն հնարավորություն է ստացել վերադառնալ ֆրանսիական ֆուտբոլի էլիտա և ջանքեր է գործադրում` թիմը հզորացնելու նպատակով:









































