Բրիտանական The Sun պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանն ուսումնասիրում է իսլամ: Թերթը հիշեցնում է, որ 2015 թվականին հրապարակվել են Ղուրանով դերասանուհու լուսանկարները, որոնք առաջացրել են բուռն արձագանք:
Ենթադրվում է, որ կաթոլիկ Լոհանն ընդունել է իսլամ: Դերասանուհին այդ լուսանկարները մեկնաբանել է միայն այժմ. «Ես շատ կրոնական մարդ եմ, և իսկապես բաց եմ ճանաչման համար»: Նա հաստատել է, որ իսկապես իսլամ է ուսումնասիրում:
Դերասանուհին հայտնել է, որ իր կրտսեր քույր Ալի Լոհանն ընդունել է բուդդայականություն:










































