105 տարեկան բրիտանացի Բոբ Էդվարդսը, ով վաղուց բնակվում է Նոր Զելանդիայում, դժվարությամբ է քայլում, սակայն մեքենա է վարում: Նա նշել է, որ որպես վարորդ աշխատել է 88 տարի և այդ ընթացքում ընդամենը մեկ անգամ է վթարի ենթարկվել և մեկ անգամ է գերազանցել արագությունը, հաղորդում է New Zealand Herald-ը:
Վարորդական առաջին իրավունքը նա ստացել է 1925 թ.՝ 17 տարեկան հասակում, որից երկու տարի անց արտագաղթել է Նոր Զելանդիա: Այդ ժամանակից ի վեր բրիտանացին չի բաժանվում ավտոմեքենայից, որը նրա համար դարձել է վաստակելու հիմնական աղբյուր:
Նա շաբաթվա մեջ երեք անգամ ավտոմեքենայով ուղևորվում է խանութ, որը տեղակայված է նրա տնից 15 կմ հեռավորության վրա: Նրա 91-ամյա կինը դադարել է վարել 30 տարի առաջ:









































