«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կրկին հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ը չի պատրաստվում վաճառել թիմի պաշտպան Պեպեի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Պեպեի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն, որը պատրաստ է 25 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
«Պեպեի տրանսֆերը չի վաճառվում: Ես կարծում եմ, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա չի հեռանա ակումբից»,- Պերեսին մեջբերում է Onda Cero-ն:








































