Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը չի փոխի ակումբային գրանցումն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Տեղեկությունների համաձայն՝ բելգիացի ֆուտբոլիստը «արիստոկրտաներ»-ի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին հայտնել է, որ ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել լոնդոնյան ակումբում:
Կիսապաշտպանը նշել է, որ ընթացիկ մրցաշրջանում նրա ելույթների մակարդակը չի համապատասխանում իր հնարավորություններին, ինչը պատրաստվում է շտկել առաջիկա մրցաշրջանում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ Ազարը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում:










































