Չինաստանում գլխավոր մեդիակարգավորողը հրապարակել է կանոններ, համաձայն որոնց՝ հայտնի մարդկանց երեխաներին արգելվում է մասնակցել ցանկացած ռեալիթի-շոուի: Այս մասին հաղորդում է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Նշվում է, որ արգելքը առաջին հերթին վերաբերում է դեռահասներին: Արգելվում է աստղերի երեխաների մասնակցությունը որպես ռեալիթի-շոուների հերոսներ, նրանց այցելությունը նմանատիպ հաղորդումների, մասնակցությունը հարցազրույցների և սյուժեների, որոնք կարող են օգտագործվել որպես գովազդ:
Ավելի վաղ արգելքի տակ են հայտնվել այն տեսարանները, որտեղ ցուցադրում են միասեռ հարաբերություններ, արտամուսնական կապեր, անչափահասների միջև սիրային հարաբերություններ:
Նաև հաղորդվում է, որ պետք է բացառվեն ծխելու, ալկոհոլ օգտագործելու և ծեծկռտուքի տեսարանները՝ անչափահասների վրա վնասակար ազդեցությունից խուսափելու համար:






































