ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն, ում թիմը չի կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի արգելքը, չի վախենում, որ ստիպված կլինի լքել Փարիզը:
«ՊՍԺ-ն գլխավորելու օրվանից աշխատանքս միշտ վտանգված է եղել: Ես մարզում եմ բարձրակարգ ակումբ և այսքանով ամեն ինչ ասված է:
Մենք դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից: Այնպես որ, պետք է ընդունել և հասկանալ ստեղծված իրավիճակը: Իհարկե, մենք չկատարեցինք մեր առջև դրված խնդիրը: Շուտով կիմանանք, թե ինչ փոփոխություններ կկատարվեն ՊՍԺ-ում, այդ թվում` մարզչական շտաբում»,- Goal.com-ը մեջբերում է Բլանի խոսքերը:











































