Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը ցանկանում է թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին։ Իտալական ակումբը պատրաստ է 40 մլն եվրո վճարել, գրում է La Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ իտալական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ 29-ամյա հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել «Յուվենտուս»-ում։
Կավանին ընթացիկ մրցաշրջանում 45 խաղ է անցկացրել, խփել 19 գոլ։









































