Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կոչ է արել հրաժարվել մազերը չորացնելու համար նախատեսված վարսահարդարիչի կիրառումից՝ գրում է The Independent-ը։
«Ինձ միշտ թվացել է, որ կինն ավելի գրավիչ է, երբ սանրում ու չորացնում է մազերը մատներով՝ բնական միջոցով»,- հայտարարել է Մադուրոն։
Սակայն նախագահի խորհրդի իրական նպատակն էլեկտրաէներգիայի խնայողությունն է, քանի որ երկրում ծանր տնտեսական ճգնաժամ է՝ գրում է պարբերականը։ Սա Մադուրոյի առաջին նախաձեռնությունը չէ՝ ուղղված էներգետիկ ճգնաժամի լուծմանը՝ անցած շաբաթ հայտարարելով աշխատանքային շաբաթվա կրճատման մասին։ Այսպիսով՝ ուրբաթը դարձել է ոչ աշխատանքային։ Բացի այդ, նա կոչ է արել հագուստը չորացնել արևի տակ, ոչ թե օգտվել լվացքի մեքենայի հատուկ գործառույթներից։








































