Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևելու է գերմանացի հաղորդավարի դեմ հետաքննությանը, որին Անկարան մեղադրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հաստատել էր, որ Թուրքիայի ղեկավարությունը նոտա է հղել հաղորդավար Յան Բեմերմանի հանդեպ քրեական գործ սկսելու մասին պահանջով, ով գերմանական ZDF հեռուստաալիքով եթերում վիրավորական բանաստեղծություն է կարդացել Թուրքիայի նախագահի հասցեին։
Քալընը հայտարարել է. «Տվյալ իրավիճակում մենք արել ենք ամեն անհրաժեշտ բան, իրազեկել ենք գերմանական կողմին, փոխանցել ենք մեր մտահոգությունը։ Գերմանիայի իշխանությունները սկսել են սեփական իրավական հետաքննություն, մենք ակնդետ կհետևենք դրանք։ Նման վիրավորական տեսանյութերը, հաղորդումներն ու սյուժեները որևէ ընդհանուր բան չունեն խոսքի ազատության հետ, դա պարզապես վիրավորանք է, հանցագործություն։
Դրանք մտահոգում են ոչ միայն Թուրքիային, այլև՝ Գերմանիային, դրանք ուղղված են ոչ միայն մեր նախագահի ու մեր ժողովրդի, այլև՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ։ Հուսով ենք, որ շուտով կադարեն հեռարձակել նման սյուժեներ»։









































