Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, ով շուտով լքելու է այդ պաշտոնը, հերթական անկեղծ հայտարարությունն է արել: Հոլիվուդի նախկին դերասանը, երկուշաբթի NBC ալիքի թոք-շոուներից մեկին մասնակցելով, հայտարարել է հետևյալը. «Այն, թե դուք մարիխուանա ծխում եք, թե ոչ, ոչ մեկին չի հուզում»:
Հինգ շաբաթ առաջ Շվարցենեգերը օրենք է ստորագրել, համաձայն որի` մեկ ունցիա մարիխուանա պահելու համար նախատեսվում է գրեթե նույնպիսի պատիժ, ինչպիսին սխալ կայանելու համար է: Այն կազմում է մոտ 100 դոլար և չի ներառում ձերբակալության կամ դատի սպառնալիք:
Ավելի վաղ «կոմանդոսը» խոստովանել էր, որ ինքն էլ է մարիխուանա օգտագործել` նշելով, որ այն թմրանյութ չի համարում: