Անգլիայի առաջնության 33-րդ տուրում առաջատար «Լեսթեր Սիթի»-ն արտագնա հաղթանակ է տարել «Սանդերլենդ»-ի դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով: «Լեսթեր»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ջեյմի Վարդին:
Այդպիսով, Կլաուդիո Ռանիերիի թիմն Անգլիայի առաջնությունում տարել է 5-րդ անընդմեջ հաղթանակը: «Լեսթեր»-ը վաստակել է 72 միավոր և արդեն 10 միավոր գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմ»-ին, որը 33-րդ տուրում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Սանդերլենդ»-ը 27 միավորով 18-րդն է:
«Սանդերլենդ» – «Լեսթեր»՝ 0:2
0:1 Ջեյմի Վարդի (66’), 0:2 Ջեյմի Վարդի (90’+6′)









































