Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին։
Նախագահական ապարատում լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:00-ին, Թարաբյա նստավայրում։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են տարածաշրջանի վերջին զարգացումները, էներգետիկ ու անվտանգության թեմաներ, ահաբեկչության և գլխավորապես ԴԱԻՇ-ի ու PKK-ի դեմ պայքարը։









































