Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հայտարարելով հրաժարականի մասին, նախազգուշացրել է, որ երկրում ապակայունացումը անխուսափելի է, եթե անմիջապես չձևավորվի նոր կառավարություն: Այդ մասին նա հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալքի եթերում:
«Չի կարելի թույլ տալ մեկ բան` գործադիր իշխանությունների ապակայունացում պատերազմի ժամանակ»,- ասել է նա:








































