Կոռնելյան համալսարանի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ գեղեցիկ փաթեթավորման պատճառով մարդիկ սխալ են գնահատում ուտելիքի անհրաժեշտ քանակը, հայտնում է The Daily Mail-ը:
Գիտնականները կամավորներին ցույց են տվել կեքսի տուփեր, որոնց վրա եղել է ջնարակապատ կեքսի լուսանկար: Սկզբում կամավորներն իրենց համար կտրել են բավականին մեծ կտորներ: Հետո մասնագետները փաթեթների վրա ավելացրել են «Ջնարակը ներառված չէ էներգետիկ արժեքի նկարագրության մեջ», որից հետո կամավորները կտրել են ավելի փոքր կտորներ:
Հետազոտողները համարում են, որ արտադրողները պետք է նախազգուշացնեն նմանատիպ նրբությունների մասին: Դա կօգնի կանգնեցնելու ճարպակալման համաճարակը:











































