«Լեսթեր»-ի ֆուտբոլիստները յուրաքանչյուր հաջորդ խաղի մոտենում են ինչպես եզրափակչի: Այդ մասին Sky Sports-ի հետ զրույցում ասել է Պրեմիեր լիգայի առաջատարի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին:
«Յուրաքանչյուր խաղից առաջ ֆուտբոլիստներիս ասում եմ. «Սա եզրափակիչ է, սա մրցաշրջանի վերջին խաղն է: Այդպիսին է իմ աշխատանքը»:
Հիշեցնենք, որ 32-րդ տուրից հետո «Լեսթեր»-ը 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմ»-ին գերազանցելով 7 միավորով:









































