Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը ցավ է զգում, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, բայց նաև շատ լավ հասկանում է, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա:
Անդրադառնալով նախագահի հայտարարությանը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ համակարծիք է նախագահի հետ և լիովին ցավ է ապրում. «Սա խորհելու տեղիք է տալիս, որովհետև ինչքան էլ անունը դնենք բիզնես ծրագիր, բոլորս էլ հասկանում ենք, որ զենքը վաճառում են, բայց իհարկե վաճառողն էլ, գնողն էլ գիտեն, թե որտեղ է օգտագործվելու այդ զենքը: Ինձ համար անհասկանալի է Ռուսաստանի վարքագիծը՝ զենք վաճառել մի պետության, հաստատ իմանալով, որ այդ զենքն օգտագործելու է մեր դեմ»:
Վ. Կարախանյանի խոսքով՝ մեր արտաքին պահպանության հարցը Ռուսաստանի ներքո է, և ինչքան էլ բարոյական և հոգեբանական կամքի դրսևորում ունենանք Թուրքիայի պես հզոր ռազմական պետության դեմ կռվելը մեզ համար դժվար է:
Նրա դիտարկմամբ՝ 80-ականների զենքերն այսօր նույնպես արդիական են, և դրանցով մենք կարողացանք հաղթել:
Մանրամասները՝ տեսանյութում:







































