Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կրկնություն թույլ չտալու համար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով:
«Շատ կարևոր է միջոցներ ձերնարկել բռնության նման բռնկումներ թույլ չտալու համար: Լավ չէ, երբ դիպուկահարներն ամեն օր նայում են իրար և տեսնում են մարդու դեմքը, որը շփման գծի մյուս կողմում է… Ուստի գործի այդ կողմին ևս պետք է ուշադրություն հատկացնել՝ ավելացնելով ջանքերը քաղաքական կարգավորման ուղղությամբ»,- ասել է Լավրովը:






































