Thursday, 02 05 2024
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

Ապշելու բան. ինչ ցույց տվեցին պատերազմի չորս օրերը

Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, կրակի դադարեցման շուրջ համաձայնությունն ու հետագա զարգացումները անկասկած դեռևս կարժանանան բազմաթիվ մեկնաբանությունների և գնահատականների: Դեռևս դժվար է ասել նաև, թե ինչ ընթացք կստանան քաղաքական գործընթացները, սակայն արդեն իսկ պարզ է, որ անցնող չորս դժվարին, նաև ողբերգական, միաժամանակ ոգևորիչ ու հաղթական օրերը մեզ տվել են բազմաթիվ հետևությունների, եզրակացությունների առիթ: Այդ ամենը պետք է անցկացնել պրագմատիկ պրիզմայով, էմոցիաներն ու զգայականությունն աստիճանաբար պետք է տեղը զիջեն հստակ դատողություններին ու եզրակացություններին, որոնք պետք է կատարվեն անցնող օրերի իրադարձությունների հիման վրա:

Այս տեսանկյունից առաջինը, իհարկե, մի հանգամանք է, որն ուղղակի ապշեցրել է բոլորին՝ լինեն քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, լրագրողներ թե շարքային քաղաքացիներ, որոնք զբաղվում են իրենց ամենօրյա աշխատանքով: Բոլորին ապշեցրել է արտաքին ագրեսիայի պայմաններում սեփական երկիրը պաշտպանելու՝ հասարակության հավաքական կամքի մասշտաբների դրսևորումը: Բանն այն է, որ արցախյան առաջին պատերազմից հետո իրադարձությունները Հայաստանում, ցավոք սրտի, զարգացել են այնպես, որ հանգեցրել են սոցիալ-տնտեսական և իրավա-քաղաքական ահռելի մի անարդարության, ինչի հետևանքը եղել է հասարակության ակնհայտորեն ծանր սոցիալ-հոգեբանական իրավիճակը: Դա էլ իր հերթին բերել է մի շարք արատավոր հասարակական խնդիրների դրսևորմանը, տարատեսակ մետաստազների, որոնք հիմք են հանդիսացել կասկածի տակ դնել հանրային մի շարք առաքինություններ ու որակներ:

Այդ ամենին, իշխանական համակարգի, պաշտոնյաների, այսպես ասած «էլիտայի» կառավարման անարդյունավետության ահռելի հետևանքից բացի, հասարակության թերարժեքությանը նպաստել է նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի պահվածքը, որոնք, կամա թե ակամա, իրենց սխալ մեթոդաբանության, անարդյունավետության հետևանքով հանրային շատ շերտերի մոտ խորացրել են ապատիան, ինչպես նաև նվազեցրել հանրային ինքնագնահատականը ինքնին:

Եվ ահա, այս տոտալ մամլիչ իրականության պայմաններում պարզվում է, որ այս ժողովուրդը, այս հասարակությունը իր խորքում պահպանում է շատ կարևոր որակներ, շատ կարևոր հատկանիշներ և դրանք ի ցույց դնում ապշելու, անգամ ինքն իր համար ապշելու աստիճան, ապշելու մասշտաբով, ապշելու արագությամբ: Չենք ուզում միստիկ տպավորություններ ստեղծել, բայց Ադրբեջանը բախվել է, մի կողմից, հայկական զինված ուժերի մարտունակ դիմադրությանն ու հակահարվածին, մյուս կողմից, Հայաստանի և Արցախի ժողովրդական էներգիային: Դա չէր կարող չունենալ որևէ շոշափելի դրսևորում, և, որպես կանոն, այդ էներգիան դրսևորվում-շոշափվում է հենց որևէ լուծված խնդրի տեսքով: Այսինքն՝ Հայաստանի հասարակությունը տնօրինում է դեռևս հսկայական ծավալի էներգիա, և այս չորս պատերազմական օրերը կարծես թե ևս մեկ անգամ ցցուն կերպով ի ցույց դրեցին հայկական պետականության մի կարևոր և առանցքային խնդիր՝ ինստիտուտների խնդիրը:

Հասարակության հսկայածավալ, «հողանցված», բայց չկորած էներգիան արագորեն կուտակվեց և իրացվեց բանակի միջոցով՝ տալով ահռելի արդյունք, դիմագրավելով չափազանց ահեղ մարտահրավերի: Հաշվեք մի քանի միլիարդ սպառազինության ծավալը, ուշադիր դիտեք վիճակագրությունն ու կտեսնեք, թե ինչ է կանգնեցրել հայ զինվորը: Եվ ուրեմն, հասարակական էներգիան չորս օրվա ընթացքում տվեց ապշելու էֆեկտ՝ գտնելով իր իրացման ինստիտուտը՝ բանակը: Եվ պատահական չէ, որ, համընդհանուր գնահատմամբ, իր ամբողջ թերություններով հանդերձ, բանակն է հայկական պետականության ամենակայացած ինստիտուտը: Եվ այդ իսկ պատճառով էլ Հայաստանի և Արցախի հասարակությունների ահռելի էներգիան իրացվում է միայն այն ժամանակ, երբ դա համարժեք է բանակ ինստիտուտի խնդիրներին և գործառույթներին: Իսկ այդպիսին ռազմական գործողություններն են:

Հետևաբար, խաղաղ ժամանակաշրջանում կամ կենսագործունեության այլ բնագավառներում հանրային հսկայական էներգիան նույն էֆեկտիվությամբ իրացնելու համար կա ինստիտուտների կարիք, հանրային, քաղաքական արդյունավետ ինստիտուտների, կայացած համակարգերի կարիք: Այսինքն՝ չորս օրերի հետևություններից և եզրահանգումներից մեկը թերևս այն է, որ Հայաստանում կա հասարակական ահռելի էներգիա, բայց բանակից բացի գործնականում չկան այդ ահռելի էներգիան իրացնելու անհրաժեշտ ինստիտուտներ:

Ըստ այդմ ակնհայտ է, որ Հայաստանն արդյունավետ փոփոխությունների և ընթացքի համար ունի ինստիտուտների կայացման կարիք թե՛ հանրային, թե՛ քաղաքական, թե՛ պետական մակարդակով: Այդ դեպքում մենք կհպարտանանք ոչ միայն ռազմական ձեռքբերումներով և հաղթանակներով և կունենան պետականության այնպիսի արդյունք, որն արդեն առաջին իսկ հայացքից որևէ մեկի մոտ կսպանի թեկուզ փոքր-ինչ ագրեսիվ նկրտումների հեռավոր ցանկությունն անգամ:

 

Լուսանկարը` sputnik.co.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում