Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում ամենաանհարմար պահին է Արդա Թուրանին խաղադաշտ դուրս բերել:
«Ես Թուրանին խաղադաշտ մտցրի ամենաանհարմար պահին: Ես, ամեն դեպքում, գոհ եմ ընթացիկ մրցաշրջանում նրա ելույթներից:
Նա համապատասխանում է թիմի պահանջներին, հիանալի պահում է գնդակը: Ոչ բոլորն են կարողանում արագ հարմարվել նոր թիմին, սակայն Թուրանը գիտի, թե ակումբում ով ինչպես է աշխատում: Ոչ մի կասկած չունենք նրա հարցում»,- «Football Espana»-ն փոխանցում է Էնրիկեի խոսքը:







































