Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Իրան. Ռամսար քաղաքում տեղի է ունենալու Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների չորրորդ եռակողմ հանդիպումը։ Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի Twitter-յան էջում։
Հանդիպման ժամանակ կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության եռակողմ նախագծեր ու այլ հարցեր։
Բացի այդ, Մամեդյարովն իր գործընկերներին կիրազեկի ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին։











































