Թուրինի «Յուվենտուս»-ի տնօրեն Ջուզեպե Մարոտնա հայտարարել է, որ ակումբը մտադիր է ցանկացած գնով պահել հարձակվող Ալվարո Մորատային, ում տրանսֆերը ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալ»-ը: Մարոտան նաև հերքել է Զլատան Իբրահիմովիչի իրավունքների հնարավոր ձեռքբերման մասին շրջանառվող լուրերը:
«Իբրահիմովիչը գերազանց խաղացող է: Սակայն մենք տրանսֆերային սեփական փիլիսոփայությունն ունենք: Զլատանը ֆինանսական այնպիսի պահանջներ է ներկայացնում, որոնք չի կարող բավարարել իտալական և ոչ մի ակումբ: Կրկնում եմ` իտալական որևէ ակումբ չի կարող վճարել Իբրահիմովիչի պահանջած աշխատավարձը:
Ինչ վերաբերում է Մորատային, ապա նա ցանկանում է մնալ, մենք էլ մտադիր ենք թիմի խաղը կառուցել նրա շուրջ: Սակայն ստեղծված իրավիճակում վերջին խոսքը պետք է ասի «Ռեալ»-ը»,- Football Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը:







































