Ավստրալիայի իշխանությունները Մեծ Արգելախութի շրջանում խոշորագույն ածխահանքի մշակման թույլտվություն են տվել՝ հայտնում է BBC-ն:
Ակտիվիստները նախազգուշացնում են, որ նմանատիպ աշխատանքները կարող են ոչնչացնել կորալների՝ առանց այն էլ փխրուն աշխարհը և դառնալ կլիմայական փոփոխությունների պատճառ:
Այնուամենայնիվ, Քվինսլենդ նահանգի իշխանությունները համարում են, որ 16 միլիարդ դոլար արժողությամբ այդ նախագիծը երկրին կտա անհրաժեշտ աշխատատեղեր, և խոստանում են խստորեն հետևել անվտանգության միջոցառումներին:








































