Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը վերսկսել է մարզումները:
Սակայն 33-ամյա դարպասապահը կարող է չմասնակցել Անգլիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Ուոտֆորդ»-ի դեմ հանդիպմանը:
«Չեխը վերսկսել է մարզումները: Բայց մենք դեռ չենք որոշել, կմասնակցի՞ արդյոք նա առաջիկա խաղին: Դարպասապահն ասում է, որ պատրաստ է»,- Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:











































