Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին խոստովանել է, որ անցկացնում է մարզական կարիերայի ամենաբարդ շրջանը:
«Կարիերայիս ամենաբարդ շրջանն եմ անցկացնում: Հուսով եմ՝ ամեն ինչ կկարգավորվի: Երկրպագուների աջակցությունն իսկապես կարևոր է ինձ համար»,- Կավանիի խոսքերը մեջբերում է ֆրանսիական Telefoot պարբերականը:
Կավանին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 42 խաղ, խփել 19 գոլ՝ հիմնականում դուրս գալով փոխարինման:









































