Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ մարզական կարիերան ավարտելու է իր ներկայիս ակումբում։
«Դեռ բավականություն եմ ստանում ֆուտբոլից, չնայած՝ կիրքը փոքր-ինչ նվազել է։ Նույնիսկ եթե ինձ առաջարկեք 2 անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան հիմա ստանում եմ «Յուվենտուս»-ում, չեմ փոխի ակումբս։
Կարիերաս ավարտելու եմ «Յուվենտուս»-ում։ «Ծեր սինյորա»-ի մասնիկը լինելը մեծ պատիվ է ինձ համար, քանի որ սա մեծ ակումբ է»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Football-italia-ն։









































